«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն իրավաբանական անձանց միության հիմնադիր ժողովը կայացել է 2006թ. հոկտեմբերի 25-ին:

   Միության հիմնադիր անդամներն են.

  1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
  2. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
  3. «ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»
  4. «Թունել» ՓԲԸ
  5. «Կոլչեդան» ՊՓԲԸ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 1-ին` ՀՀ իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի Նոր Նորքի տարածքային բաժնի կողմից:

Գրանցման թիվ 282.150.05651

Վկայական թիվ 03Ա-074116

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

                Միությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, գործում է ՀՀ սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և իր կանոնադրության համաձայն:

Միությունը քաղաքական շահեր չի հետապնդում և քաղաքական որևէ հոսանքի չի հարում:

Միությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և արտերկրում:

Միության գործունեության նպատակներից են` հայրենական և արտերկրի հանքամետալուրգիայի տնտեսվարող գործընկերների միջև չմիջնորդավորված, փոխշահավետ կապերի հաստատումը և ամրապնդումը, գործարար շրջանների, ինչպես նաև դրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը: Միությունը համակարգելու է իր անդամների գործունեությունը համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:

Միությունը պաշտպանելու և ներկայացնելու է իր անդամների միացյալ շահերը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես է գալու որպես հայցվոր և պատասխանող:

Միությունը նպաստելու է հանքամետալուրգիական գիտության զարգացմանը` գիտական աշխատանքների հրատարակման, արդիական մշակումների, գյուտերի ներդրման հարցերում:

Միությունը կազմակերպելու է սեմինարներ, տարբեր մասնագիտությունների գծով գիտական խորհրդակցություններ:

Միությունը անցկացնելու է մրցույթներ` որոշելու անդամ ձեռնարկությունների լավագույն բանվոր մասնագետներին.

  • էքսկավատորավարին
  • հորատողին
  • խոր փորման հաստոցավարին
  • բեռնատարի վարորդին
  • մետալուրգին:

Միությունը անցկացնելու է մրցույթներ` որոշելու համար ոլորտին վերաբերող լավագույն

ա. գիտական հոդվածը

բ. գյուտը

գ. ռացիոնալիզատորական առաջարկությունը:

Վերը նշված մրցույթների հաղթողները խրախուսվելու են դրամական պարգևներով և պատվոգրերով:

Միությունը կազմակերպելու է  իր անդամ ձեռնարկությունների ինժեներատեխնիկական անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ`

  1. տնօրենների
  2. արտադրամասի պետերի
  3. տեղամասի պետերի
  4. հերթափոխի պետերի:

Միությունը ստեղծելու է կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն:

Միությունը մասնակցելու է Հայաստանի Հանրապետությունում հանքամետալուրգիայի արդյունաբերության գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական քննարկմանը:

Միությունը իրականացնելու է խորհրդատվական ծառայություններ տեխնիկական, տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական, իրավաբանական և մարկետինգային հարցերով:

Միությունը հրատարակելու է տեղեկագիր, որում տպագրվելու են գիտական հոդվածներ, լույս է ընծայելու ամսագիր, որում ներկայացված նյութերը հանրությանը կտեղեկացնեն Միության անդամ ձեռնարկությունների, մարդկանց կատարած գործերի, խնդիրների և ոլորտի մասին ընդհանրապես:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64