«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «Գեոթիմ») Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը: Այն հիմնադրվել է 2005թ-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու հանքը, որը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ոսկու հանքավայրն է:
«Լիդիան Արմենիայի» 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին:
Ամուլսարի հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
«Լիդիան Արմենիան» պարտավորվել է առաջնորդվել Էկվատորյան սկզբունքներով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողական չափանիշներով և պահանջներով:
Ընկերությունը Ամուլսարի հանքի բնապահպանական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը սկսել է 2008թ.: Բացի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումից (ՇՄԱԳ) «Լիդիան Արմենիան» առաջինը Հայաստանում իրականացրել է նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ): Միայն այդ փաստաթղթերի կազմման վրա Ընկերությունը ներդրել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար` ներգրավելով միջազգային և տեղական հեղինակավոր գիտական հաստատություններ (Wardell Armstrong International, Golder Associates, Global Resource Engineering, Treweek Environmental Consultants, Environmental Resource Management, LUC և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն):
«Լիդիան Արմենիան» Հայաստանում առաջին ընկերությունն է, որ անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին, իսկ Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում:
Ընկերությունը կարևորում է նաև առողջության և աշխատանքային անվտանգության մշակույթի փոխանցումն ու պահպանումը իր աշխատակիցների, կապալառուների շրջանում, ինչպես նաև հարակից համայնքներում: Այս ոլորտում Ընկերությունը առաջնորդվում է միջազգային ընդունված ստանդարտով:
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ծրագրում առ այսօր ներդրել է ավելի քան 490 մլն ԱՄՆ դոլար, ևս 200 մլն ԱՄՆ դոլար Ընկերությունը նախատեսում է ներդնել Ամուլսարի ծրագրի շինարարությունը ավարտին հասցնելու համար: Շինարարության փուլում «Լիդիան Արմենիան» նախատեսում է ստեղծել 1000 ուղղակի աշխատատեղ, իսկ շահագործման 11 տարիների ընթացքում` 750 մշտական ուղղակի աշխատատեղ և 200 մշտական կապալառու:
«Լիդիան Արմենիան» 2007թ.-ից սոցիալական ծրագրեր է իրականացնում Ամուլսարի հարակից Գորայք, Գնդեվազ, Սարավան, Ջերմուկ համայնքներում` դիտարկելով դրանք որպես իր առաջնային գործընկերներ: Մինչ օրս Ընկերությունը Ամուլսարի հարակից համայնքներում իրականացրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրուﬓեր ենթակառուցվածքների զարգացման, մանկապարտեզների, դպրոցների, գրադարանների, արվեստի դպրոցի վերանորոգման, գյուղատնտեսության, անասնապահության, կրթության, մշակույթի, տուրիզﬕ զարգացման, առողջապահության, հմտությունների, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և այլ բնագավառներում:
Կոնտակտային տվյալներ`
ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան, 26/1
Հեռ.` +374(10) 586037
Էլ.հասցե` info@lydianarmenia.am
Վեբ կայք` www.lydianarmenia.am