ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Իրավաժառանգորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ., ուներ ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող:

Ինստիտուտն աճեց Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985թթ. հասավ իր զարգացման գագաթնակետին: Բուհն ուներ շուրջ 25000 ուսանող, այնտեղ դասավանդվում էին 66-ից ավելի մասնագիտություններ: Այն դարձավ հանրապետության խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային  Միության ինժեներական առաջատար դպրոցներից մեկը:

1991թ. բուհը վերակազմավորվեց և վերանվանվեց Հայաստանի ճարտարագիտական համալսարան:

2015թ. ՀՊՃՀ-ն վերակազմավորվեց և դարձավ հիմնադրամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան անվանումով: Այն մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Գործում են բաժանմունքներ, ֆակուլտետներ և ամբիոններ: Կառավարման մարմիններն են Համալսարանի խորհուրդը, Գիտական  խորհուրդը, Ռեկտորատը և Ուսանողական խորհուրդը:

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Բացի նշված հիմնական ծրագրերից համալսարանն առաջարկում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր` շարունակական կրթության իր կառույցների միջոցով:

Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական 36 և մագիստրոսական 32 մասնագիտություններով:

Բուհում գործում են հետևյալ ֆակուլտետները.

Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության,

Էլեկտրատեխնիկական

Մեքենաշինության

Ընդերքաբանության և մետալուրգիայի

Կիբեռնետիկայի

Էներգետիկայի

Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի

Կոմպյութերային համակարգերի և ինֆորմատիկայի

Տրանսպորտային համակարգերի

Մաթեմատիկայի

Հասարակական գիտությունների և լեզուների

Մեխանիկայի և մեքենագիտության:

Գործում են հեռակա և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքներ, միկրոէլեկտրոնայի սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնը:

  • Ինստիտուտներ
  • Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ
  • Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն
  • Ֆակուլտետներ
  • Ֆակուլտետի խորհուրդ
  • Ֆակուլտետի խորհուրդ
  • Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
  • Դիզայնի ֆակուլտետ
  • Մեքենաշինական ֆակուլտետ
  • Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ
  • Կիբեռնետիկայի ֆակուլտետ
  • Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ
  • Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ
  • Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ
  • Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
  • Հեռակա ուսուցման ֆակուլտետ

Տեսնել ավելին ՝ Polytech.am

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10