20-րդ դարի սկզբին գերմանացի գյուտարար կոմս Ցեպելինի օդապարիկ արտադրող ընկերությունը 21-րդ դարի սկզբին արդեն հայտնի է որպես հանրաճանաչ ամերիկյան առաջատար մեքենաշինական «CATERPILLAR» ընկերության դիլեր բազմաթիվ երկրներում: Իսկ ահա «ZEPPELIN GROUP»-«CATERPILLAR» համագործակցությունն արդեն կեսդարյա պատմություն ունի:
Հայաստանում «ZEPPELIN»-ը մուտք գործեց 2005թ., շինարարական բումի պայմաններում` ընտրելով հայկական շուկան նվաճելու ամենախելամիտ ժամանակը: Հայաստանյան շուկայոմ «ZEPPELIN»-ը ներկայացված է «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով:
Արեւմուտքի առաջադեմ չափորոշիչներն անմիջապես ընդունվեցին տեղական շուկայում: «CATERPILLAR» ֆիրմայի հարյուրավոր որակյալ, երկարակյաց, բարձր արտադրողականություն ապահովող տեխնիկան ու մեքենաներն այսօր աշխատում են հանրապետության խոշոր հանքարդյունահանող եւ շինարարական 40 ընկերություններում: Նրա խոշոր գործընկերներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և ուրիշներ:
«Ցեպելին Արմենիան» շուկային առաջարկում է ավելի քան 200 տեսակի ինքնաթափ, բարձիչ մեքենաներ, բուլդոզերներ, գրեյդերներ, էքսկավատորներ եւ այլն, ինչպես նաեւ դրանց երկարատեւ աշխատելու համար պահեստամասերի լայն ընտրանի:
Ֆիրման ապահովել է իր ներկայացուցչին պահեստամասերի հսկայական բազայով, որն անընդհատ թարմացվում ու լրացվում է ամենաանհրաժեշտ դետալներով ու մեքենամասերով:
ՀՀ 2225, Կոտայքի մարզ, Աբովյան, գ. Մայակովսկի
Հեռ.`+374(10) 284 221, +374(222) 2 40 10
Ֆաքս` +374(222) 3 70 75