ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ ՍՊԸ

Ընկերությունը զբաղվում է ֆերոմոլիբդենի արտադրությամբ և հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկը:

 Ներկայում ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 500 մարդ: Բացի արտադրական մասնաշենքերից ձեռնարկությունն ունի 35 կվ լարմամբ 15 մվտ հզորությամբ սեփական բարձրավոլտ  ենթակայան, որը ապահովում է գործարանին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջը:

Տրանսպորտային տնտեսությունն ապահովված է ժամանակակից բեռնատար, մարդատար և ամբարձիչ մեքենաներով:

Այստեղ գործող կենտրոնական լաբորատորիան հագեցված է ամենաժամանակակից, սարքավորումներով: 

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Գիտատեխնիկական անձնակազմի արդյունավետ աշխատանքի արդյունքում մոլիբդենի խտանյութի թրծման արտադրամասում տեխնոլոգիական զգալի փոփոխություններ իրականացվեցին, որը հնարավորություն է տալիս ստանալ արտադրանք ոչ միայն ֆերոմոլիբդենի տեսքով, այլև խտանյութից ռենիում և սելեն կորզել: Մշակված և ներդրված տեխնոլոգիական փոփոխությունները հնարավորություն են տալիս արտադրական կորուստները հասցնել նվազագույնի` միջազգային միջին ցուցանիշներից 2 անգամ պակաս:

Այստեղ մշտապես զբաղվում են նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործընթացով, որի արդյունքում թողարկվող բոլոր արտադրատեսակները իրենց որակական չափանիշներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Ընկերություններում մշակվել և ներ են դրվել  միջազգային ISO 9001 ստանդարտներին համապատասխանող որակի կառավարման համակարգեր:

<<Արմենիան մոլիբդեն փրոդաքշն>> ընկերությունում կատարված տեխնոլոգիական նորամուծությունները հնարավորություն տվեցին  նաև միջավայրի բնապահպանական ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Գործարանում մշակվել և ներ է  դրվել <<էկոլոգիական կառավարման  համակարգ>> միջազգային ISO 14001 համակարգը:

Ընկերությունն անցած տարիների ընթացքում կարողացավ դուրս գալ  ֆերոհամաձուլվածքների համաշխարհային  շուկա և դարձավ այդ բնագավառի  տարածքային առաջատար կազմակերպություններից մեկը: Ձեռք բերված հաջողությունների համար արժանացել է մի շարք միջազգային և հայկական կազմակերպությունների մրցանակների. մասնավորապես` 2006թ. արդյունքներով <<Արմենիան մոլիբդեն փրոդաքշն>> ՍՊԸ-ն ՀՀ ԱԱՊ կողմից ճանաչվեց լավագույն արտահանող  կազմակերպություն և պարգևատրվեց  հատուկ մրցանակով:

Ընկերությունն զբաղվում է նաև բարեգործությամբ. Վերջին տարիներին այդ ուղղությամբ ծախսվել բավականին մեծ գումարներ, որոնք ծառայել են կրթությանը, գիտությանը, արվեստին և տարբեր հիմնադրամների գործունեությնը:

ՀՀ, 0053 Երևան,Արին-Բերդի 3/6

Հեռ. (374-10) 47-47-31, 47-48-02

Հեռ./ֆաքս (374-10) 47-47-31,47-48-02

Էլ․ հասցե h_kazaryan@amp.am , a_m_p@netsys.am 

 

Լուսանկարներ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10