ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

   Քաջարանի հանքավայրում մոլիբդենը հայտնաբերվել է 19-րդ դարի վերջերին: 1931 թվականից այստեղ տարվել են հանքահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված պղնձի և մոլիբդենի պաշարները շուտով Քաջարանի հանքավայրի վրա են հրավիրում ողջ երկրի ուշադրությունը և Հայաստնի կառավարությունը, հիմք ընդունելով երկրաբանական գլխավոր վարչության և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կողմից կատարված ուսումնասիրությունները և գնահատելով հանքավայրի ժողովրդատնտեսական խոշոր նշանակությունը, 1938 թվականին ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատին է ներկայացնում Քաջարանի հանքավայրում արտադրություն կազմակերպելու մասին առաջարկությունը, որին միութենական կառավարությունը հավանություն է տալիս:

   ԽՍՀՄ ժողկոմխորհը և ԽՄԿԿ կենտկոմը Քաջարանում պղնձամոլիբդենային կոմբինատ կառուցելու մասին որոշում կայացրին 1941 թվականին: Սակայն սկսված աշխատանքները շուտով դադարեցվեցին, քանի որ սկսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը: Կոմբինատի կառուցման գործընթացը վերսկսվեց և մեծ թափ ստացավ 1944-ին:

   Չնայած ահռելի դժվարություններին, բնակլիմայական դաժան պայմաններին և աշխատուժի սուր պակասին, 1952 թվականի հունվարի 5-ին կոմբինատը շահագործման հաձնվեց:

   Քաջարանի հանքավայրը գտնվում է Ողջի գետի վերին սահանքներում (Երկրագնդի մոլիբդենի պաշարների մոտ 8%-ը): Հանքավայրի ներքնածին միներալներից են խալկոպիրիտը, խալկոզին, մոլիբդենիտը, պիրիտը, մագնետիտը և հեմատիտը:

   “ԶՊՄԿ” ՓԲԸ պատրաստի արտադրանքը մոլիբդենի և պղնձի խտանյութերն են:

   2004թ. դեկտեմբերին “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ“ ՓԲԸ սեփականաշնորհվել է: Սեփականաշնորհված կոմբինատի համար ներդրումների լայն հնարավորություններ բացվեցին, որի շնորհիվ կատարելապես վերազինված և նորագույն տեխնոլոգիաներով հագեցված արտադրությունն արտադրական աննախադեպ արդյունքներ գրանցեց. 2010 թվականին ԶՊՄԿ կոլեկտիվը ռեկորդային ցուցանիշների հասավ` արդյունահանվեց ավելի քան 14 միլիոն տոննա հանքաքար: Ավելի պատկերավոր լինելու համար ասենք, որ 1957 թվականին արդյունահանվել է 1000տ. 1959-ին` 2000տ., 1963-ին` 3000տ., այս աճը խորհրդային տարիներին իր պիկին է հասել 1989 թվականին` 9000 տոննա: Ավելացնենք, որ այդ թիվն արդեն ձգտում է երկու տասնյակ միլիոն տոննայի:

   Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ ենթաշրջանի բնակչության համար կենսապահովման ամենամեծ աղբյուրն է, այստեղ ներգրավված է ավելի քան 3000 մարդ: Կոմբինատը էական դեր է կատարում քաղաքի սոցիալ-տնտեսական ու կենցաղային խնդիրների լուծման,  բնակավայրի կառուցապատման ու բարգավաճման գործում, իրականացնում է սոցիալական ու բարեգործական լուրջ ծրագրեր, հովանավորում է մշակութային, մարզական նախաձեռնություններ ու միջոցառումներ:

 

ՀՀ, ք. Քաջարան
Լեռնագործների փ. 18

Էլ.հասցե` info@zcmc.am

Լուսանկարներ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10