Բեյզ Մեթըլս ՍՊԸ

«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետրական ընկերությունը հիմնադրվել է 2002թ. օգոստոսի 7-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի հիման վրա լեռնահանքային համալիր կառուցելու և հանքարդյունաբերություն իրականացնելու նպատակով: Գործունեության սկզբում իրականացվել է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի վերագնահատողական ուսումնասիրություն, հանքավայրը նախապատրաստվել է արդյունաբերական շահագործման համար և սկսվել է հանքահարստացուցիչ համալիրի կառուցումը: Շինարարությունն սկսելուց ընդամենը 13 ամիս հետո համալիրում մեկնարկել է պղինձ-ոսկու ապրանքային խտանյութի արտադրությունը:

Դրմբոնի ստորգետնյա հանքավայրից արդյունահանվել է շուրջ 2.9 մլն տ հանքաքար, արտադրվել է մոտ 206 հազ. տ խտանյութ: Հանքապոչերի վերամշակման նպատակով Ընկերությունը կառուցել է գործարան, որում վերամշակել է շուրջ 600 հազ. տոննա պոչանք:

Դրմբոնի լեռնահանքային համալիրի գործունեությունը համապատասխանում է բնապահապանական և սոցիալական պատասխանատվության այլ բաղադրիչներին վերաբերող միջազգային առաջադեմ չափորոշիչների պահանջներին:

2007թ.-ից Ընկերությունը մեծածավալ եր­կրաբա­նահետախուզական աշխա­տանք­ներ է սկսել Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում. հորատվել է 272 հորատանցք, ավելի քան 49 հազ. մ ընդհանուր երկարությամբ: Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել է շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար:

2012թ. վերջին եռամսյակում Կաշենի հանքավայրում սկսվեցին կապիտալ մակաբացման աշխատանքները, և 2013թ. ապրիլից արդեն հանքավայրում արդյունահանվում է պղինձ-մոլիբդենային հանքաքար, որը մինչև հանքավայրի հարևանությամբ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը տեղափոխվել և վերամշակվել է Դրմբոնի ֆաբրիկայում:

2014թ. ապրիլին մեկնարկեցին Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի ինն ամիս անց լեռնահանքային համալիրը պաշտոնապես գործարկվեց տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքարի վերամշակման մեկնարկային հզորությամբ:

Ընկերությունն ունի շուրջ 1300 աշխատող: Դրմբոնի և Կաշենի լեռնահանքային համալիրների ստեղծմանն ուղղված Ընկերության ներդրումների ծավալը կազմում է համապատասխանաբար 90 և 130 մլն ԱՄՆ դոլար:

Կոնտակտային տվյալներ`

Հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյան 25/2

Հեռ.` (+374 47) 97-11-36

Ֆաքս` (+374 47) 97-19-70

Էլ. փոստի հասցե՝ pr@vallex.com

Թեժ գծի էլեկտրոնային փոստի հասցե՝ hotline@vallex.com

Վեբ կայք՝ bm.vallexgroup.am

Լուսանկարներ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10