Արմենիան Քափըր Փրոգրամ ՍՊԸ

Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և գործում է 1997 թ.-ից: Ներկայիս անվանումը` «Արմենիան Քափըր Փրոգրամ», ընկերությունը ստացել է 2002թ. հունվարի 1-ին: Մինչ այդ ընկերությունը հայտնի էր որպես «Մանես և Վալլեքս» ՓԲԸ:

Ընկերության` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքն ունեն շուրջ 245 տարվա պատմություն: 18-19-րդ դդ. Ալավերդու պղնձաձուլարանում արտադրվել է տարեկան 60-200 տոննա պղինձ:

20-րդ դարի սկզբին պղնձի արտադրության ծավալը եղել է տարեկան շուրջ 2,000 տոննա: Արտադրության ծավալներն իրենց գագաթնակետին են հասել 1980-90-ականներին, երբ տարեկան արտադրվել է մինչև 55,000 տոննա մաքուր պղինձ:

Պղնձաձուլական գործարանի 240-ամյակի առթիվ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ հրատարակվեց «Պղնձե քաղաքի պատմությունը» պատմավավերագրական գիրքը: Ներբեռնել

Կոնտակտային տվյալներ`

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերություն (կրճատ` «Էյ-Սի-Փի»)

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Խանջյան 19

Հեռ.` (+374 10) 51-08-88 + 2010, (+374 10) 51-08-88 + 2565, (+374 10) 51-08-88 + 2014

Ֆաքս`(+374 10) 51-08-80

Էլ. փոստի հասցե՝ info@acp.am 

Վեբ կայք՝ acp.vallexgroup.am

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10