ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐԱՊԵՍ ՆՇԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՏԻԳՐԱՆԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը: Նա խոսեց մեծ գիտնականի ու պետական գործչի բացառիկ տաղանդի ու աշխատասիրության մասին, նրա թողած գիտական մեծ ժառանգության, պատրաստած կադրերի մասին, որոնք այսօր էլ գիտության ու արտադրության տարբեր օղակներում լավագույնս շարունակում են նրա գործը՝ դրանով իսկ վառ պահելով իրենց ուսուցչի հիշատակը: Հնչեցին ելույթներ, երախտիքի ու հիշատակի խոսքեր:

Այնուհետև միջոցառումը շարունակվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Երկրաբանական թանգարանում, որտեղ բացվել էր մեծ գիտնականին նվիրված անկյուն:

 

ԱՆՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Ա. Ասլանյանը աշխատանքային գործունեությունն սկսել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1944-1954), ապա այն շարունակել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի երկրաբանական վարչությունում, որպես գլխավոր ինժեներ (1954-1961) և պետ (1961-1965): Եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր (1965-1966)/, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար (1966-1975), ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն, ԵրՊԻ-ի լեռնամետալուրգիական ֆակուլտետի «Երկրաբանություն» ամբիոնի վարիչ (1966-1975): Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և պոլիտեխնիկական ինստիտուտում (1950-ից): Հեղինակ է տեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների` հիմնված առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա: Աշխատություններում լուսաբանել է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, զբաղվել երկրաբանության և երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերով: Եղել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահը (1958-ից), Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ (1970-ից), ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր:

Արժանացել է կառավարական բարձր պարգևների:

 

Սեփական լրատվություն

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64