Լիլիա Շուշանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների (ՀՀՄ) միության ներկայացուցիչներին՝ միության նախագահ Հայկ Ալոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին, ոլորտում պետական կառավարման մոտեցումներին, առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրել է ոլորտում պետության մոտեցումներն ու առաջիկա քայլերը և կարևորել մասնագիտական կառույցների ներգրավվածությունն այս գործընթացներում: 

Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է պատասխանատու հանքարդյունաբերության միջավայր ձևավորելու առաջնահերթությունը և ակնկալել ընդերքօգտագործման ոլորտի կազմակերպությունների աջակցությունը:«Ողջունելի է, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ մեր և տնտեսվարողների մոտեցումները համընկնում են»,- նշել է Լիլիա Շուշանյանը:

Միության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել և համագործակցել ոլորտի կարգավորմանն ուղղված նախաձեռնություններում:

Նյութի աղբյուրը՝ Armenpress.am

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64