Ինչ են գրում այս օրերին համացանցում

Ցանկանում եմ իմ մտահոգությունը հայտնել ընդերքօգտագործման ոլորտի, մասնավորապես հանքարդյունաբերության ճյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Այսօր հանքարդյունաբերության մասին, որպես «ԲՈԲՈ», խոսում են բոլորը՝ անկախ մասնագիտական կրթությունից։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, որպես «Չեռնոբիլյան աղետի», հանդես են գալիս գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մշակութային գործիչները, գիտնակաները, ծառայողները և այլոք, ինչպես նաև բոմժերը, ու ինձ թվում է, որ այս հարցով որոշ քաղաքական ուժեր ուզում են, որպեսզի վարչապետը ձախողվի։ Բողոքի ակցիաներ հրահրելով՝ վերոհիշյալ ուժերը իրականում շեղում են ընդերքօգտագործումը դեպի զարգացում, կատարելագործում և արմատական բարեփոխումների տանելու ուղուց, որն այսօր խիստ անհրաժեշտ է մեր երկրին։

Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտն ունի չափազանց լուրջ հիմնախնդիրներ, որոնք արդյունք են օրենսդրական, նորմատիվ-մեթոդական, ինստիտուցիոնալ դաշտի անկատարության օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման  տեխնիկատեխնոլոգիական ու բնապահպանական լուծումների ցածր արդյունավետության և այլն։ Դրանք նախ և առաջ պահանջում են մասնագիտական մոտեցումներ, ունակ, կարող ուժերի ներգրավում, ոչ թե միտինգային ելույթներ, կոչեր, համացանցից վերցված դատողություններ։
Նշված հարցերի պատասխանները պետք է տրվեն երկրաբաների, լեռնային ինժեներների, հանքահարստացնողների, ճյուղային բնապահպանների և տնտեսագետների կարծիքների հանրագումարի արդյունքում։

Արմեն Հովհաննիսյան
ՀԱՊՃՀ ամբիոնի վարիչ
տ.գ.դ, պրոֆեսոր

Շատ ճիշտ ես, Արմեն ջան, ինձ թվում է բոլոր ապազգային ուժերը համախմբվել են Ամուլսարի հարցի շուրջ, ինչպես ժամանակին Նաիրիտն էր, Ատոմակայանը, մի խոսքով՝ թուրքը ցանկանում է հիմնովին ոչնչացնել Հայաստանի տնտեսությունը: Ցավալի է:

Վարդան Մարգարյան
Հանքարդյունահանման գործի մասնագետ
«Մեղրաձոր գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն

Պարոն Հովհաննիսյան, կիսում եմ Ձեր մտահոգությունները և ողջունում եմ թեկուզ այս հարթակում հանդես գալու, կարծիք արտահայտելու Ձեր, ինչպես նաև պարոն Վարդան Մարգարյանի և ոլորտի համար սրտացավ մյուս մասնագետների մշտական ակտիվությունը՝ հանուն մեր երկրի իրական շահերի, բոլոր խնդիրների ու նաև հանքարդյունաբերության վերաբերյալ հավասարակշիռ վերաբերմունքի:

Մասնագիտական և կշռադատված խոսքը հույս է ներշնչում, որ ի վերջո հանքարդյունահանման ոլորտի հանդեպ դրսևորված զգացմունքային մոտեցումներին կհաղթանակի ողջամտությունն ու մեր ժողովրդի հոգևոր խորքերում այնպես խորը թաքնված իմաստնությունը:

Ահա այս դեպքում մենք մեր երկրի համար կարևոր ցանկացած խնդիր լուծելու հարմար տեղ փողոցը չենք ընտրի:

Վ. Կիրակոսյան
           Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64