Լիդիան Արմենիայի և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության ծրագիրը՝ ուղղված ճանապարհային անվտանգությանը

Լիտվայի Հանրապետությունը Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է ճանապարհային անվտանգության ավանդույթների ու իրականացվող միջոցառումների առումով:

Լիդիան Արմենիայում առողջության և անվտագության խնդիրների հանդեպ կա հատուկ հոգածություն: Ընկերությունը Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ իրականացնում է եվրոպական փորձը Ամուլսարի հարակից համայնքներում ներդնելու ծրագիր:

Ամուլսարի հանքի շինարարությանը զուգահեռ հարակից համայնքներում տնտեսական ակտիվությունը կբերի նաև երթևեկության ակտիվացմանը: Հաշվի առնելով Հայաստանում անվտանգ երթևեկության հետ կապված խնդիրները՝ ճանապարհային նշանների պակասը, անսարք լուսացույցները, Լիդիան Արմենիան իրականացնում է երթևեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ Ամուլսարի շրջակա համայնքներում:

Որպես ծրագրի մաս Լիդիան Արմենիան Ջերմուկի երկու տեղանքում՝ քաղաքի մուտքի մոտ և դպրոցի մոտակայքում փոխարինել է անսարք լուսացույցները թվային և թարթիչ լուսացույցներով և տեղադրել է բացակայող երթևեկության նշաններ:

Լիդիան Արմենիան լիտվական UAB Safe Reflectors ընկերությունից ձեռք է բերել անվտագության անդրադարձիչներով դպրոցական պայուսակներ: Եվրոպական երկրների մեծ մասում որպես պարտադիր պահանջ վաղուց են կիրառվում անդրադարձիչները դպրոցականների պայուսակների կամ հագուստի վրա:

Սեպտեմբերի 1-2- ին Լիդիան Արմենիայի և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության համատեղ միջոցառման ընթացքում նման պայուսակներ տրամադրվեցին նաև Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի 4 դպրոցների աշակերնտենրին (թվով շուրջ 600 հատ):

Լիտվայի դեսպանությունը հրավիրել էր Լիտվայի Ճանապարհային վարչության փորձագետների, որոնք Ջերմուկի և Գնդեվազի դպրոցներում անցկացրեցին ճանապարհային անվտանգությանը նվիրված դասընթաց:

Իր խոսքում Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը ասաց. «Ուրախ ենք նշել, որ արդեն 3-րդ տարին է Լիտվայի դեսպանությունը հանդես է գալիս Լիտվայի Ճանապարհային վարչության մշակած՝ ճանապարհային անվտանգությունը ապահովելուն ուղղված միջոցառումներով: Այս տարի Լիդիան Արմենիայի և Հայաստանում Լիտվայի Հանրապետության Դեսպանության համատեղ միջոցառման շրջանակներում Լիտվայի Դեսպանությունը հրավիրել էր Լիտվայի Ճանապարհային վարչության փորձագետների՝ Էգլե Նեմանայտեին և Ժիվիլե Յանկաուսկայտեին, որոնք Ջերմուկի և Գնդեվազի դպրոցներում անցկացրեցին ճանապարհային անվտանգությանը նվիրված դասընթաց եւ աշակերտներին տրամադրվեցին անդրադարձիչներով դպրոցական պայուսակեր, որոնք պատրաստվել էին անմիջապես Լիտվայում:

Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին միջոցառումների անցկացման աշխարհագրութունը կշարունակվի ընդլայնվել»:

Անդրադառնալով ծրագրին Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծեց.

«Առողջությանն ու անվտանգությանն ուղղված սոցիալական ծրագրերը Ամուլսարի հարակից համայնքներում մեզ համար հատուկ կարևորություն ունեն: Մենք ուզում ենք Ամուլսարի հարակից համայնքներում նպաստել անվտանգության միջազգային և եվրոպական չափանիշների ներդրմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին այս համատեղ ծրագրի համար: Հույս ունենք, որ սա ճանապարհային անվտանգության նոր մշակույթի սկիզբ կդառնա ոչ միայն Ամուլսարի հարակից համայնքներում, այլև Հայաստանում»:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Ընդհանուր առմամբ ճանապահային անվտանգությանն ուղղված ծրագրերի այս փուլում Լիդիան Արմենիան ներդրել է 7 միլիոն դրամ: Ծրագիրը հետագայում կընդլայնվի նաև Ամուլսարի հարակից այլ համայնքներ:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64