Հարգելի գործընկերներ
Ջերմորեն շնորհավորում ենք հանրապետության հանքագործներին, երկրաբաններին և մետալուրգներին, ոլորտի հետ առնչվող ծառայությունների, գիտակրթական հիմնարկների և կառավարման համակարգի բոլոր աշխատողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Սիրելի բարեկամներ, ձեր նվիրված աշխատանքով դուք մշտապես բարձր եք պահել կարևորագույն այս ոլորտի պատիվը, մասնագիտական ու մարդկային լավագույն հատկանիշների շնորհիվ եղել երկրի տնտեսության կայուն զարգացման համար աշխատող-արարողների առաջնագծում:
Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ. թող գալիք 2020 թվականը խաղաղություն, բարգավաճում բերի մեր երկրին ու ժողովրդին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ