Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք հանրապետության բոլոր եր-կրաբաններին, մեր ավագ գործընկերներին, ոլորտում ներգրավված աշխատողներին, դասախոսներին, գիտնականներին, ուսանողներին, ովքեր նոր են ընտրել այս հրաշալի մաս-նագիտությունը:
Սիրելի բարեկամներ, ձեր տքնաջան, նվիրված աշխատանքի արդյունքում այսօր մեր երկիրն ունի զարգացած հանքարդյունաբերություն, բարձրակարգ մասնագետներ, հազարավոր աշխատատեղեր:
Դուք այսօր էլ նույն ոգևորությամբ ներգրավված եք մասնագիտական ձեր պարտականությունների կատարման ազնիվ գործին ու ձգտումներին, որի նպատակը մեկն է՝ ունենալ հարուստ տնտեսությամբ հզոր երկիր ի փառս մեր ժողովրդի բարեկեցիկ ու լուսավոր ապագայի:
Մաղթում ենք բոլորիդ անսահման առողջություն, աշխատանքային ու անձնական լուրջ հաջողություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ