Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի հերթական մամուլի ասուլիսը (հեռավար) «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտի հիմնախնդիրները և հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները» խորագիրն էր կրում:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել էր Կոնրատ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը:
Ասուլիսին որպես փորձագետներ էին հրավիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը և իրավափորձագետ Սայադ Բադալյանը:
Մեր կայքի այցելուներին ներկայացնում ենք ասուլիսի ձայնագրությունը:
Սեփական լրատվություն