ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ

    Չնայած COVID-19- ի պատճառով առաջացած դժվարություններին և անհարմարություններին, Ուսանողների և երիտասարդ գիտնականների XVI միջազգային ֆորումի կազմկոմիտեն, որը գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, որոշում է կայացրել «Ընդերքօգտագործման արդիական հիմնախնդիրները» թեմայով ֆորում-մրցույթն անցկացնել 2020 թ. հունիսի 17-19-ը՝ հիմնովին նոր՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

    Ֆորում-մրցույթը ներառում է գիտական 10 ​​ոլորտներ: Ամեն տարի նրանում ընդգրկվում են աշխարհի 30 երկրների համալսարաններից և ընկերություններից ավելի քան 400 երիտասարդ գիտնականներ: Ժյուրիի կազմում են տարբեր երկրների առաջատար գիտնականներ և մասնագետներ:

    Հաղթողները կստանան դրամաշնորհներ, որոնցով նրանք հնարավորություն կունենան հանքահումքային համալիրի առաջատար համալսարաններից որևէ մեկում և ձեռնարկություններում կարճաժամկետ պրակտիկա անցկացնել, ինչպես նաև հրատարակչության առանձին հավաքածուի մեջ ամբողջական և տեքստային հոդված հրապարակել:

    Ուրախալի է նշել, որ ֆորում-մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀԱՊՀ

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի ասպիրանտ Վ. Հովակիմյանը և մագիստրանտ Դ. Հակոբյանը:

Հաջողություն մաղթենք լեռնային գործի մեր ապագա գիտնականերին և սպասենք ուրախալի լուրերի:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

տ.գ. դոկտոր, պրոֆեսոր

ՀԱՊՀ «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի

պաշտպանություն» ամբիոնի վարիչ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10