ԱՐԱՄ ԱԼՈՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՂԹՈՂ

  Ուսանողների և երիտասարդ հետազոտողների 16-րդ միջազգային առցանց ֆորում-մրցույթի քննարկման առարկան «Բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագոր ծման փաստացի հիմնախնդիրները» թեման էր: Այն անցկացվեց հունիսի 17-23-ը՝ առ ցանց եղանակով:

  «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր լեռնային ինժեներ Արամ Ալոյանը միջազգային հեղինակավոր հանձնաժողովի դատին էր ներկայացել իր «Լեռնային աշխատանքների պլանավորում, բացահանքերի շահագործման առկա արդիական խնդիրները» աշխատանքը: Թեման հաջողությամբ հաստատվեց հանձնա ժողովի կողմից և ներառվեց «Հանքարդյունահանման լեռնային տեխնոլոգիաները: Արդի խնդիրները և հեռանկարները» բաժնում: Անգլերեն լեզվով բոլորին հասանելի աշխատանքը շատերի հետաքրքրության առարկան էր դարձել. դա զգացվում էր հարցերի բազմազանությունից և երկրների լայն աշխարհագրությունից: Արամն իր ուսումնասիրության առանցքում դրել էր լեռնային աշխատանքներում փաստացի խն դիների թեման, դրանց լուծման մեթոդներն ու գործնական միջոցառումները, որոնք ուղղված են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պատրաստ լինելու դիմակայելու, չեզոքացնելու տարբեր ծագման խնդիրները, ինչպես նաև աշխատանք ների պլանային ընթացքն ապահովելու համար ժամանակին արձագանքել և իրակա նացնել անհրաժեշտ փոփոխություններ: Ավելացնենք, որ ուսումնասիրվող թեման կարևոր նշանակություն ունի ընկերությունների ստրատեգիական զարգացման պլանի ճիշտ մշակման համար:

  Հունիսի 23-ին տեղի ունեցաց փակման արարողությանը ներկայացվեցին հաղթող մասնակիցների անունները. նրանց թվում էր երիտասարդ հայ հետազոտողը:

  Արամ Ալոյանի աշխատանքը նաև տպագրության իրավունք նվաճեց:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10