ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Աստծուց տրված ռեսուրսներ են, պետք է կարողանանք խելամիտ լինել, որ դրանք օգտագործենք

«Ամբողջովին համաձայն եմ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տարածած հայտարարության և այդ հրամայականի հետ: Երկրի տնտեսության առաջնահերթությունների վերանայման խիստ անհրաժեշտություն կա: Հանքարդյունաբերական Հայաստանի կողմնակից եմ, մենք մեր ներքին ռեսուրսներին պետք է ուշադրություն դարձնենք, այդ թվում՝ ընդերքի ռեսուրսին, որոնք զգալի տնտեսական ներուժ և պոտենցիալ ունեն»,-այս մասին Asekose.am- ի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ Լեռնային գործ և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի hանքագործների և մետալուրգների միության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա հրամայականն է հանքարդյունաբերություն զարգացնելը՝ իհարկե պահելով բնապահպանական բոլոր նորմերը և պահանջները. «Հայաստանը Խորհրդային տարիներին գունավոր մետալուրգիայի մեջ 3-րդն էր՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանից հետո: Այս օրերին էլ, երբ տնտեսական ճգնաժամ է հասունանում, այս ուղղությունը զարգացնելն ավելի քան իրատեսական է: Այսօր ընդամենը մետաղական հանքավայրերից 7- 8 են շահագործվում, մնացածը՝ դեռևս չեն շահագործվում՝ գտնվելով տարբեր իրավական կարգավիճակներում, այն դեպքում, երբ պետք է շահագործվեին մոտ 42-ը, որտեղ կա ոսկի, պղինձ, արծաթ. կապար. վերջինը ռազմարդյունաբերության համար կարևոր մետաղ է: Մենք պետք է մեր հայացքներն ուղղենք մեր ներքին ռեսուրսներին, այդ թվում՝ ընդերքի ռեսուրսին»:

Ըստ Հովհաննիսյանի՝ հաճախ մասնագիտական քննարկումները և կարծիքները պարզապես անտեսվում են, և աղմուկ բարձրացնողները ոչ մասնագետներն են լինում:

«Հանքարդյունաբերության վերաբերյալ շատ թյուր կարծիք է ձևավորվել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց կարծում եմ, որ մետաղների, հատկապես՝ ոսկու հանդեպ պետք է այլ մոտեցում ցուցաբերենք, որովհետև այդ մետաղի գինը տարեցտարի, ամիս առ ամիս բարձրանում է: Ստացվում է՝ մենք այս ամենն ունենք ընդերքում, բայց փոխարենը Ամուլսար չենք շահագործում, հետևությունները թողնում եմ Ձեզ… Պետք է նոր առաջնահերթություններ սահմանվեն, որում իր մեծ տեղը պետք է ունենա ընդերքօգտագործումը, մեր պապերից, Աստծուց տրված ռեսուրսներն են, պետք է կարողանանք խելամիտ լինել և ճիշտ օգտագործենք»:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

Ճգնաժամը վերահաստատեց, որ երկրի համար դժվար պահին հանքարդյունաբերությունը փրկօղակ է, որն ապահովում է բյուջետային մուտքերի կայունությունը և հնարավորինս մեղմում տնտեսության կտրուկ անկումը։ Ակնհայտ է, որ առանց հանքարդյունաբերության բերած արտարժութային ներհոսքերի, բազմապատիկ ծանր է լինելու ֆինանսական հատվածի և գների կայունության խնդիրը։

Նյութը վերցված է asekose.am –ից

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10