ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ջերմորեն շնորհավորում ենք հանրապետության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի բոլոր աշխատողներին, վետերաններին, կադրերի պատրաստման գործում ներգրավված մասնագետներին, դասախոսներին հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ՝ հանուն մեր երկրի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության:
Հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան եղել և մնում են երկրի տնտեսության առանցքային ճյուղերից. այդ իրողությունն առանձնապես ընդգծվեց աշխարհին պատուհասած համաճարակի պայմաններում, երբ նվիրված աշխատանքով ու անկոտրում կամքով դուք ապացուցեցիք, որ մշտապես կանգնած եք տնտեսության կերտման առաջնագծում և ձեր արժանի ներդրումն եք բերում երկրի հզորացման, անկախ գոյատևման կարևորագույն գործում:
Սիրելի բարեկամներ
Կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ենք խաղաղ ու բարեկեցիկ առօրյա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ