Մենք հրաժեշտ ենք տալիս մեր երկրի համար անասելի կորուստներով 2020 թվականին, սակայն չենք ընկճվել հոգով, չենք հուսալքվել, քանի որ, համոզված ենք, մեր ժողովրդի, նրա աննկուն զավակների ոգին ու մտավոր ներուժը, նրա դարավոր փորձն ու իմաստնությունը անպայման կգտնեն ելքեր՝ վերագտնելու դեպի զարգացում տանող ուղիներ, արժանապատվորեն հաղթահարելու կորուստների դառնությունը:
Այս իրավիճակում առավել քան կարևորվում է երկրի տնտեսության ողնաշարը պահող հանքարդյունաբերությունը, այսինքն դուք և ձեր նվիրված աշխատանքը:
Եկեք ուրեմն հավատով և հույսով դիմավորենք գալիք տարին ու մաղթենք բոլորիս ուժ ու կորով, սեր և համերաշխություն:
Այսօր մեզ բոլորիս դա շատ է անհրաժեշտ:
Շնորհավոր բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ