ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
(երկրորդ քննարկում)

     Նախորդ հրապարակման մեջ նշվեց Կոմպետենտ Անձի մասին, ով փորձաքննման է ենթարկում երկրաբանահետախուզական աշխատանքների (ԵՀԱ), պինդ օգտակար հանածոների (ՊՕՀ) պաշարների և ռեսուրսների գնահատման արդյունքների վերաբերյալ Հաշվետվությունները։

     Հարկ եմ համարում այստեղ նշել սույն հարցի վերաբերյալ Ռուսատանի Դաշնության մոտեցումը, որտեղ համաձայն պինդ օգտակար հանածոների պաշարների և ռեսուրսների երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների Հանրային Հաշվետվության մասին Ռուսաստանի Կոդեքսի կոմպետենտությունը և պատասխանատվությունը կայանում է հետևյալում.

  1. Երկրաբանահետախուզական աշխատանքների (ԵՀԱ), պինդ օգտակար հանածոների (ՊՕՀ), պաշարների և ռեսուրսների երկրաբանատնտեսագիտական՝ արդյունաբերական գնահատման արդյունքների վերաբերյալ Հանրային Հաշվետվությունը՝ իր բոլոր հավելվածներով և լրացուցիչ մանրամասնությամբ փաստաթղթերով պետք է հիմնված լինի Կոմպետենտ՝ Իրավասու Անձի կամ իր անմիջական ղեկավարությամբ մասնագետների խմբի կողմից նախապատրաստվող փաստաթղթերի վրա։

     Հանրային Հաշվետվությունը պետք է ստորագրված լինի Կոմպետենտ Անձի/անձերի կողմից։ ԵՀԱ, ՊՕՀ պաշարների և ռեսուրսների գնահատման ար-դյունքների վերաբերյալ Հանրային Հաշվետվության ձևի, բովանդակության և թո-ղարկման ամսաթվի պատասխանատվությունը կրում է Ընկերությունը՝ տնօրենների Խորհրդի կամ իր կազմակերպչաիրավական ձևով որոշվող կառավարման գերագույն մարմնի դեմքով, իսկ ԵՀԱ, ՊՕՀ պաշարների և ռեսուրսների գնահատման արդյունքների վերաբերյալ մանրամասն փաստաթղթավորումը, որի վրա այն հիմնված է, պատասխանատու է Կոմպետենտ Անձը/անձերը։

  1. Հանրային Հաշվետվություն հրապարակող Ընկերությունը պետք է բացա-հայտի Կոմպետենտ անձերի անունները, իրենց որակավորման մակարդակը, մասնագիտական և կորպորատիվ պատկանելությունը և համապատասխան փորձը։ Հաշվետվությունը պետք է հրապարակվի միայն Կոմպետենտ Անձի/անձերի գրավոր համաձայնությամբ՝ դրա ձևի, բովանդակության և թողարկման ամսաթվի մասով։
  2. «Կոմպետենտ Անձը» հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ է, ով հանդիսանում է մասնագիտական կազմակերպության (ներառյալ փոխադարձաբար ճանաչված միջազգային մասնագիտական կազմակերպությունների) կորպորատիվ անդամ, կարգապահական ընթացակարգով նախատեսված անդամության կասեցման կամ դադարեցման հնարավորություն ապահովող։

     Ճանաչված մասնագիտական կազմակերպությունը ներառում է ՌԴ-ի Ռուսաստանի ընդերքօգտագործման փորձագետների Միավորումը (ՌԸՓՄ) կամ այլ մասնագիտական կազմակերպություն, որը ճանաչված է այլ երկրներում, որոնց համար որոշված են հաշվետվության կոդեքսները՝ համաձայնեցված պաշարների մասին հաշվետվության չափանիշների (ստանդարտների) միջազգային Միացյալ Կոմիտեի (CRIRSCO) հետ։

     Կոմպետենտ Անձը պետք է ունենա առնվազն 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձ այն երկրաբանաարդյունաբերական տեսակների հանքավայրի հենքով գործող օբյեկտներում, որոնք նա պատրաստվում է կատարել։

     Որոշակի հանգամանքների դեպքում՝ այլ երկրաբանաարդյունաբերական տեսակների հանքավայրերի պարագայում, Կոմպետենտ Անձի համապատասխան որակավորումները և մեծ աշխատանքային փորձը կարող է փոխարինվել հանքավայրի դիտարկվող տեսակի հնգամյա փորձով։ Այսպես, օրինակ, տարբեր տեսակի ոսկու հանքաքարերի հանքավայրերի ռեսուրսների գնահատման 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը բավարար է պղինձ-պորֆիրային տեսակի հանքավայրի ռեսուրսների գնահատման համար։

     Տարբեր երկրաբանաարդյունաբերական տեսակների հանքավայրերում երկրաբանական ուսումնասիրությունների փորձից բացի Կոմպետենտ Անձը, որը պատասխանատվություն է կրում ԵՀԱ, ՊՕՀ պաշարների և ռեսուրսների արդյունքների գնահատման համար, պետք է տիրապետի տվյալ տեսակի (և համանման) հանքավայրի վրա հետախուզական փորվածքների նմուշարկման և անալիտիկ հետազոտությունների իրականացման արտադրական փորձին, որովհետև Կոմպետենտ Անձը պետք է իմանա արդյունքների ստացման հուսալիության վրա ազդող հիմնահարցի առանձնահատկությունները։ Նաև անհրաժեշտ է ունենալ որոշակի պատկերացումներ տվյալ տեսակի օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման եղանակների վերաբերյալ։

     Կոմպետենտ Անձը պետք է իմանա ՌԴ-ի ընդերքօգտագործման ոլորտի օրենսդրական և նորմատիվ ակտերը այն ծավալով, որը բավարար է պաշարների և ռեսուրսների կարգերի գնահատման դեպքում իրավական փոփոխվող գործոների հաշվառման համար, ինչպես նաև ցանկալի է հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերի աուդիտ անցկացնելու փորձ։

     Եթե այս կամ այն մասնագետը զբաղվում է ԵՀԱ արդյունքների գնահատման գործով, ապա նա պետք է ունենա համապատասխան փորձ հենց այդ ոլորտում։ Եթե նա ներգրավվում է ռեսուրսների գնահատման համար, ապա նա պետք է ունենա հենց նախնական և մանրազնին երկրաբանատնտեսագիտական գնահատման ոլորտում արտադրական փորձ։ Եթե փորձագետի խնդիրը պաշարների գնահատումն է կամ այդպիսի գնահատման վերահսկման իրականացումը, ապա նրա որակավորումը, բացի հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատումից, պետք է ընդգրկի հանքային հումքի արդյունահանման և վերամշակման տնտեսական արդյունավետության և օգտակար հանածոների հանքավայրերի յուրացման հարցերը։

     Կոմպետենտ Անձի դերում հանդես եկող մասնագետները պետք է լիովին համոզված լինեն հավասար կարգավիճակ ունեցող գործընկերների հետ իրենց աշխատանքը քննարկելու ունակության մեջ և նրանց ցույց տան իրենց կոմպետենտությունը հանքային հումքի, հանքավայրի տեսակի և կոնկրետ օբյեկտներում իրավիճակների համապատասխան։ Կասկածի դեպքում Կոմպետենտ Անձը պետք է օգտագործի խորհրդատուների ծառայությունները, որոնք ունեն աշխատանքային փորձ և համապատասխան ոլորտներում փորձագետի հեղինակություն, կամ մերժի Կոմպետենտ Անձի դերում հանդես գալու առաջարկը։

     ԵՀԱ, ՊՕՀ պաշարների և ռեսուրսների արդյունքների գնահատումը, որպես կանոն, կոլեկտիվ ջանքերի արդյունք է՝ տվյալ օբյեկտի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և խորը վերլուծության համար մասնագետների մի ողջ խմբի (փորձագետներ, խորհրդատուներ) ներգրավմամբ և Հանրային Հաշվետվությունը նախապատրաստող ներգրավված մասնագետների միջև պատասխանատվության հստակ սահմանազատմամբ, որոնց համար պետք է որոշվեն կոնկրետ խնդիրները և աշխատանքի մեջ ներդրումը (այդ ներդրման համար պատասխանատվության համապատասխան չափով, բայց Կոմպետենտ Անձը պետք է լինի Հանրային Հաշվետվության միակ ստորագրողը)։ Այս իրավիճակում հատկապես կարևոր է, որ Կոմպետենտ Անձը, ով ստանձնում է ընդհանուր պատասխանատվություն ԵՀԱ, ՊՕՀ պաշարների և ռեսուրսների արդյունքների գնահատման, ինչպես նաև բոլոր ելակետային փաստաթղթերի որակի համար, որոնք ամբողջությամբ կամ մասամբ նախապատրաստել են իր «թիմի» այլ անդամները, գոհ է կատարված թիմային աշխատանքի որակից և ընդունելի իր գործընկերների ներդրումից։

     Կոմպետենտ Անձի մասնագիտական գործունեության դեմ ներկայացված բողոքները դիտարկվում են ՌԸՓՄ-ի մասնագիտական էթիկայի Կոդեքսի կամ էլ վարքագծի Կանոների և Կառավարման ուղեցույցների համատեքստում, որոնք գործում են ՌԴ-ի այլ մասնագիտական կազմակերպություններում, որոնց անդամ է Կոմպետենտ Անձը՝ համաձայն սահմանված կարգապահական ընթացակարգերի։

     Մասնագիտական էթիկայի Կոդեքսի կամ վարքագծի Կանոնների և Կառավարման ուղեցույցների համապատասխան սահմանված մասնագիտական վարքագծի չափանիշների չպահպանումը ենթակա է կարգապահական գործողության և, որոշակի հանգամանքներում, ՌԸՓՄ-ից կամ այլ մասնագիտական կազմակերպություններից, որոնց անդամ է հանդիսանում Կոմպետենտ Անձը, անդամության կասեցման կամ հեռացման։

     Ի հավելումն վերը շարադրվածի, անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալի մասին. 2020 թ․ հուլիսի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Սանկտ Պետերբուրգի լեռնային ինստիտուտի հենքի վրա գործող «Լեռնատեխնիկական կրթության  կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի» Հայկական բաժանմունք, որտեղ իր ուրույն դերակատարությունն է ունեցել «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնը։

     Համոզված, եմ վերոհիշյալ կազմակերպությունը կարող է դառնալ Կոմպետենտ Անձի ձևավորման պատասխանատու կառույց։

     Ակնկալում եմ շահագրգիռ քննարկում, ինչպես ընդերքօգտագործման պետական կառավարման մարմնի, այնպես էլ մասնավոր ընդերքօգտագործողների հետ։

 

     Հարգանքով «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆ․ Ա․ Հովհաննիսյան

 

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10