ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱՊՀ ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

   ՀՀ կառավարությունը մայիսի 3-ին գրավոր քվեարկությամբ հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:

   Որոշման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանը ընտրված ռեկտորի կողմից:

   Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգային առաջին հարցն էր ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի քվեարկության երկրորդ փուլի անցկացումը։ Նիստին մասնակցում էին Խորհրդի 32 անդամներից 23-ը:

   Վարդանյանը փակ, գաղտնի քվեարկությամբ 17 ձայն էր ստացել։

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10