Մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի լեռնային համալսարանում տեղի ունեցավ «Ընդերքօգտագործման արդիական հիմնախնդիրները» թեմայով ուսանողների և երիտասարդ գիտնակաների Միջազգային 17-րդհամաժողով-մրցույթը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպել էին Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների միջազգային կենտրոնը, Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանը և Ընդերքի համալսարանների կոնսորցիումը։
Ամենամյա միջոցառմանը հետաքրքիր և արդիական թեմաներով մասնակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի 4 ներկայացուցիչներ՝ հայցորդներ Ռոզա Աթոյանը, Պավլուշա ներսիսյանը, ասպիրանտ Վրեժ Հովհակիմյանը և մագիստրանտ Դավիթ Հակոբյանը: Համաժողով-մրցույթին մասնակցում էին նաև ՀԱՊՀ «Տեղեկատվական անվտանություն և ծրագրային ապահովում» ամբիոն 2 մագիստրանտ։
Հպարտությամբ նշենք, որ միջազգային հեղինակավոր այս միջոցառմանը որպես փորձագետ էին հրավիրվել ՀԱՊՀ «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․դ․ Ա․ Հովհաննիսյանը և դոցենտ, տ․գ․թ․ Ի․ Ավանեսովան։
Անցկացված մրցույթի արդյունքներովով լավագույն ճանաչվեցին և համապատասխան մրցանակների արժանացան 10 ելույթներ, որոնց շարքում պոլիտեխնիկցիներ Վրեժ Հովհակիմյանը, Պավլյուշա Ներսիսյանը և Դավիթ Հակոբյանը (վերջինս՝ մեկ ելույթով):
Հիշեցնենք, որ Ֆորում-մրցույթի հաղթողներին հնարավորություն է տրվում ներքին և արտաքին գրախոսություն անցնելուց հետո հրատարակել ամբողջական հոդվածներ CRС Press կողմից հրատարակվող (Taylor & Francis Group, Նիդեռլանդներ) առանձին ժողովածուի մեջ։ Բացի այս նրանք հնարավորություն են ունենալու մասնակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմպետենցիաների կենտրոնի 2021թ․ բոլոր միջոցառումների արդյունքներով «Գիտության երիտասարդ առաջնորդներ - 2021» մրցույթին։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականներին այս հաջողությունների համար և մաղթում ստեղծագործական նոր հաղթանակներ միջազգային ավելի հեղինակավոր մրցույթներում և գիտաժողովներում: