Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ:
Սիրելի բարեկամներ ձեր տքնաջան, նվիրված աշխատանքի արդյունքում այսօր մեր երկիրն ունի զարգացած հանքարդյունաբերություն, բարձրակարգ մասնագետներ, հազարավոր աշխատատեղեր:
Դուք մշտապես ներգրավված եք մասնագիտական ձեր պարտականությունների կատարման ազնիվ գործին ու ձգտումներին, որի նպատակը մեկն է՝ ունենալ հարուստ տնտեսությամբ հզոր երկիր ի փառս մեր ժողովրդի բարեկեցիկ ու լուսավոր ապագայի:
Մաղթում ենք բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու անձնական լուրջ հաջողություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ