«Ախթալայի ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը Լոռու մարզի այն եզակի ձեռնարկություններից է, որն աշխատում է առանց պարապուրդների և պահպանում է աշխատողների կայուն քանակ: Այսօր կոմբինատում աշխատում է շուրջ 480 մարդ, որոնց ավելի քան 80 տոկոսը համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչներն են: Բանվորների միջին մաքուր աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ: Այս տարվա հուլիսի 1-ից ձեռնարկության ինժեներատեխնիկական կազմի և բանվորների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲ Ընկերությունը տարածաշրջանում իրականցնում է նաև զարգացման և սոցիալական ծրագրեր, որոնց իրականացումը մեծապես պայմանավորված է ձեռնարկության ղեկավարման փորձի ու հմտությամբ, աշխատակազմի գործին նվիրվածությամբ, տեղական ու պետական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ: Նմանատիպ ծրագրերից նշենք Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի, Մեծ Այրում համայնքի մշակույթի տան հիմնանորոգումները, դպրոցներին գույքի անհատույց տրամադրումը: Այդ ծրագրերի իրականացման համար 2021թ.-ին հատկացվել է 60 միլիոն դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս ձեռնարկությունը Ախթալա խոշորացված համայնքին` սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով, հատկացնում է 5 միլիոն դրամ:
Ձեռնարկությունը նաև մեծ օժանդակություն է ցուցաբերում 44-օրյա պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: Վերջերս մեկ միլիոն դրամ է հատկացվել Արցախից վերադարձած յոթ անչափահաս երեխա ունեցող մի ընտանիքի:
Վերջին տարիներին ձեռնարկության բնապահպանությանն ուղղված մի շարք միջոցառումների շնորհիվ բավական նվազեցվել են բնապահպանական ռիսկերը: Այդ աշխատանքների հանրայնացումը, լուսաբանումը, քննարկումները շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների հետ թույլ են տվել սեղմ ժամկետներում լուծել առաջացող խնդիրները: Կատարվող աշխատանքների հաջողությունը արդյունք է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառույցների հետ սերտ համագործակցության:
Վերոնշյալը թույլ է տալիս հուսալ, որ բարենպաստ պայմանների դեպքում ձեռնարկության սոցիալական և զարգացման ծրագրերը ապագայում կշարունակվեն:
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»
Մարզային լրագիր թիվ 55, 2021թ.
Լուսանկարները վերցված են