Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կանոնադրության համաձայն Միության նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով: Հաշվի առնելով, որ 2022թ. լրացավ Միության նախագահ Հայկ Ալոյանի պաշտոնավարման 5 տարին` ս.թ. մայիսի 17-ին տեղի ունեցան Միության նոր նախագահի ընտրություններ:
Միության անդամները ընդհանուր ժողովի ընթաքում միաձայն Նախագահ ընտրեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Վարդան Ջհանյանին, ով հանդիասնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը իր շնորհակալությունն է հայտնում Հայկ Ալոյանին Միության որպես հանքարդյունաբերության ոլորտի կարևոր դերակատարի ձևավորման, Միության անդամների շահերի պաշտպանությանն ու ներկայացմանն ուղղված ջանքերի և կատարած աշխատանքի համար:
Միևնույն ժամանակ շնորհավորում է Վարդան Ջհանյանին՝ Միության նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտի մարտահրավերները դիմակայելու, ծառացած խնդիրները լուծելու և Միության անդամների ընդհանուր շահերը ներկայացնելու գործում:
Միության խորհուրդ