Խոսք՝ շնորհավորանքի և երախտիքի
Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք հանրապետության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի բոլոր աշխատողներին, վետերաններին, կադրերի պատրաստման գործի մասնագետներին, դասախոսներին, ոլորտում ներգրավված, նրա կայուն ու անխափան գործունեությունն ապահովող ընկերությունների կոլեկտիվներին, մաղթում քաջառողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ՝ հանուն մեր երկրի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության:
Սիրելի բարեկամներ, մեծ է հանքարդյունաբերության ու մետալուրգիայի մասնաբաժինը հանրապետության էկոնոմիկայում, ինչպես նաև անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի անձնական դերը երկրի տնտեսության համաչափ ու կայուն զարգացման գործում: Ձեր այդ շնորհակալ գործում մաղթում ենք քաջառողջություն և մասնագիտական ու անձնական նորանոր հաջողություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ