ՔԱՋԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

2022-ի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած  հարկեը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) երեկ հաղորդագրություն էր տարածել, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արձանագրել է 104 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Ընկերության հաղորդագրության մեջ սա ներկայացված էր որպես աննախադեպ ցուցանիշ։

 

Թե ինչո՞ ւմն է այդ  աննախադեպությունը, ejc.am  կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանից։

 

   -Հաշվետու ժամանակահատվածում, այսինքն 2022թ. առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն ունեցել է Հայաստանի պատմության մեջ մեկ ընկերության կողմից երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ հարկային մուտքերի մասով։ Առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած  հարկերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 10%-ը։ Սա, իսկապես, աննախադեպ ցուցանիշ է և ի ցույց է դնում ԶՊՄԿ-ի դերը Հայաստանի տնտեսության համար։

 

-Ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշի գրանցումը:  

 

   -Կարծում եմ, գործոնները տարբեր են։ Թեև դեր է խաղացել նաև հարկային բեռի բարձրացումը՝ արտահանման հարկման ռեժիմը, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցել է նույնիսկ ԶՊՄԿ տարեկան գրանցած ցուցանիշները։ Սա նշանակում է, որ գրանցված ցուցանիշը աննախադեպ է՝ անկախ հարկային ռեժիմից։ Կարծում եմ՝ սա ողջ թիմի, ԶՊՄԿ անձնակազմի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Ընդհանրապես, ԶՊՄԿ- ի և Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի անդամ մյուս ընկերությունների աշխատանքի արդյունավետության բարձրացումը թիմի առջև դրված առաջնային խնդիրներից է։ Հատկանշական է, որ այս տարի խմբի մեկ այլ ընկերություն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ բարձրացել է հարկատուների ցանկի 7-րդ հորիզոնական։

 

-Բացի հարկային մուտքերից, ի՞նչ այլ դրսևորում ունի Ձեր նկարագրած արդյունավետության բարձրացումը։ 

 

   -Ես կարծում եմ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, ես, համենայնդեպս չեմ շտապում ամփոփել, քանի որ խոսում ենք երկրի ամենախոշոր հիմնարկի մասին, և հապշտապ որոշումներ, արագ լուծումներ չպետք է կիրառվեն, բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ առաջին կիսամյակի արձանագրած արտադրական ծավալների տեմպը պահպանելու դեպքում կգրանցենք տարեկան մոտ 20-25% ավելի արդյունահանման ծավալ նախորդ տարվա համեմատ՝ բացառապես մեր լիցենզիայի շրջանակներում և բացառապես արդյունավետության բարձրացման շնորհիվ։ Խնդիրները շատ են, բայց դրանք ճիշտ գնահատման և առավել արդյունավետ լուծումների կարիք ունեն։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը ընդամենը ինն ամիս է, որ ստանձնել է ԶՊՄԿ կառավարումը և ես կարող եմ ասել, որ այս պահին գրանցված արդյունքները գոհացնում են, բայց անելիքներ  դեռ շատ կան։

 

-Այդ թվում՝ բնապահպանակա՞ն խնդիրները, դրանց լուծում տեսնում ե՞ք։

 

   -Վստահեցնում եմ, որ բնապահպանական խնդիրները մեր առաջնահերությունն են։ Մենք այժմ գտնվում ենք խնդիրների գնահատման փուլում, և դրանք շատ են։ Շատ բան արվում է հընթացս, մենք ներգրավել ենք հայաստանյան և արտերկրի մի շարք բարձրակարգ մասնագետների, ընկերության բնապահպանների թիմը նույնպես պորֆեսիոնալ  է։ Սակայն, խնդիրները պետք է ճիշտ ձևակերպվեն։ Տարիներով կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ, զգալի միջոցառումներ և տեխնիկական վերազինում։ Այս ամենի իրականացման և   փոփոխությունների արդյունքների  համար ժամանակ է պետք։

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: info@miningmetal.am

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 46-22-29

Հասցե: Հայաստան,Երևան,Արտաշիսյան 10