Շնորհավորում ենք.
Հայկական լեռնաշխարհում հանքարդյունահանմամբ ու մետաղաձուլմամբ զբաղվել են վաղնջական ժամանակներից սկսած, և այս իմաստով այն մարդկության քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է: Եվ, այնուամենայնիվ, անժխտելի փաստ է, որ Հայաստանում լեռնային մասնագետների համակարգված պատրաստման գործը սկզբնավորվել է շատ ավելի ուշ` 20-րդ դարի կեսերին: Ավելի ստույգ` 1949 թվականին, երբ հանրապետության վերադաս մարմինների որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում առաջին անգամ բացվեց լեռնային ֆակուլտետ, որը կարճ ժամանակ անց լուծարվեց և միայն 1966-ին իր հիմնավոր տեղը զբաղեցրեց այժմ արդեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մյուս ֆակուլտետների շարքում:
Անցել է 50 տարի…