Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի նման խոստումնալից ծրագրին

Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար
 

«Լիդիան Արմենիան» «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:
«Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն  Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն  այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի: Մենք ակնակալում ենք 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը համալրել սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման միջոցով, և այս ուղղությամբ կա դրական առաջխաղացում: Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում մեր ամենակարևոր գործընկերներից մեկը»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ» ,- ասել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն  ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին:
Լիդիանի ֆինանսական խորհրդատույի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64