640 000 ԱՄՆ դոլար` հողերի վարձակալության համար

   Թափանցիկության և հաշվետվողականության իր պարտավորության համաձայն Լիդիան Արմենիան շարունակում է հրապարակել Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին  հողերի վարձակալության դիմաց վճարումների մասին տեղեկատվություն՝ տարեկան կտրվածքով: 2016թ.-ին ընկերությունը վճարել է ավելի քան 640 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար,  որից`Գնդեվազը ստացել է 130 205, Գորայքը` 241 345, Սարավանը` 267 906 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Համեմատության համար նշենք, որ բոլոր 3 համայնքների տեղական բյուջեն 2016թ.-ին ընդհանուր առմամբ կազմել է մոտավորապես 71 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

   2008թ.-ից ի վեր Լիդիանը Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայքային բյուջեներ արդեն իսկ վճարել է 3.3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
   Ի լրումն` հարկ է նշել, որ 2016թ. օգոստոսին ևս 560 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վճարվել է Գնդեվազ համայնքին հողի կատեգորիայի փոփոխման համար:
   Հողերի վարձակալության դիմաց համայնքների կողմից ընկերության կատարած վճարների շնորհիվ Ամուլսարի համայնքները կարողացել են զգալի ներդրումներ անել համայնքի ենթակառուցվածնքների զարգացման մեջ:
Սարավանը վերանորոգել է ոռոգման համակարգը և համայնքապետարանի շենքը, ինչպես նաև կառուցել է գազատար խողովակ: Գորայքը կառուցել է կոյուղի, որը նախկինում բացակայում էր համայնքում: Խմելու ջրի որակը լուրջ խնդիր էր Գորայքում: Ի շնորհիվ Լիդիանի կողմից վճարված հողերի վարձակալության վճարների, որոնք գումարվեցին համայնքային բյուջեին, Գորայքը բարելավեց խմելու ջրի համակարգը, լուծելով լուրջ  կենցաղային և առողջապահական խնդիրներ: Գնդեվազում համայնքը իրականացրեց փողոցների լուսավորություն, վերանորոգեց համայնքապետարանի շենքը և համայնքի համար գնեց գյուղատնտեսական տեխնիկա:

   Ի լրումն` 2016թ.-ին Լիդիան Արմենիան Գորայքում, Սարավանում, Գնդեվազում և Ջերմուկ քաղաքում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է 260 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
   Որպես համայքների կայուն զարգացման ապահովման իր պարտավորության մի մաս` Լիդիանը նաև պահանջում է համայնքներից մասնակից լինել սոցիալական ներդրումներին: Պարտադիր մասկացությունը առնվազն 10% է և այս միջոցով համայնքները ավելի հոգատար են դառնում ծրագրի նկատմամբ: Սա նաև մեխանիզմ է ապահովելու, որ Լիդիանի կողմից հողերի վարձակալության դիմաց վճարված գումարները վերաներդվում են համայնքային արդյունավետ ծրագրերում:

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64