ԻՆՉՊԵՍ «ԿՈՐԶԵԼ» ՉԿՈՐԶՎՈՂՆԵՐԻՑ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստին Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը քննարկելիս հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ կառավարությունը չպետք է հանքերի հարկումն ինքնակամ որոշի:

Հայտնի է, որ հանրապետության հանքարդյունաբերական ընկերությունները ռոյալթի են վճարում մետաղի իրացված ծավալից՝ մաքուր մետաղների հաշվարկով խտանյութից կամ իրենց թողարկած կիսաֆաբրիկատներից, այդ թվում՝ պղնձախառնուրդից և դորեի ձուլվածքնրից: Սակայն, հիմնական մետաղից բացի, ձեռնարկությունները կարող են լրավճար ստանալ երկրորդական կամ, ինչպես ընդունված է կոչել` ուղեկցող մետաղներից: Կառավարությունը հաշվի առնելով այս իրողությունը, որոշել է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր մետաղները հարկումից դուրս չմնան: Օրինակ է բերվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրում պղնձի խտանյութում սելենի կամ թելուրի (կամ ուրիշ հազվադեպ մետաղները) պարունակությունները, որոնք, ճիշտ է, կարող են փոքր քանակություններ լինել, սակայն այդ քիչն էլ կարող է էական արժեք ունենալ:
Հանձնաժողովում սակայն նշվեց, որ ամեն դեպքում չէ, որ հնարավոր է այս մետաղները կորզել ու դրանցից լրավճար ստանալ: ,Իսկ հիմա պատկերացրեք՝ ցանկացած հանքում տասնյակ մետաղներ կան, թեկուզ տոննային գրամի հազարերորդական բաժնով: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ հենց կառավարությանը ավելի շատ փող պետք լինի, հանքերին կճնշեն ինչպես ուզենանե,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Երկար քննարկումներից հետո օրենսդիրները որոշեցին օրինագիծը ներկայացնել խորհրդարանի գալիք շաբաթվա լիագումար նիստին:

 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64