Մարտի 9-ին Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կայացած ԱՃԹՆ (ERITI Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) տնօրենների խորհրդի նիստում ընդունվել է ԱՃԹՆ թեկնածության Հայաստանի հայտը: Հիշեցնենք, որ այս կարևոր ձեռքբերումը մոտ երկու տարվա աշխատանքի արդյունք է և կառավարության, հասարակական կազմակերպությունների և հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խմբի արդյունավետ աշխատանքի առաջին մեծ ձեռքբերումը:
