Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը

Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)

Մարտի 5-8-ը Տորոնտոյում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը Կանադայի Տորոնտո քաղաքում:
125 երկրներից ավելի քան 900 ընկերություններ, ինչպես նաև մի շարք երկրների կառավարություններ ներկայացրեցին իրենց հանքարդյունաբերական ծրագրերը և իրենց երկրների հանքարդյունաբերության ոլորտը:
Հանքարդյունաբերության միջազգային համաժողովին ամեն տարի մասնակցում են ավելի քան 22 000 հանքարդյունաբերական տարբեր սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերությունների, կառավարությունների, ֆինանսական կազմակերպությունների, ներդրումային ինստիտուտների ն երկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ներդրողներ, հասարակական կազմակերպություններ և այլն:
Ընդարձակ ցուցահանդեսն ուղեկցվում էր ոլորտի տեխնիկական խնդիրներին, բնապահպանական և սոցիալական կառավարմանը, տնտեսական ազդեցությանը վերաբերող քննարկումներով ու համաժողովներով:
Լիդիան Ինթերնեյշնլը PDAC համաժողովին Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը ներկայացրեց 9-րդ անգամ:

Առաջին անգամ համաժողովին ներկայացված էր նաև Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի, ով ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը, այնուհետև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը: Փոխնախարարը հանդիպումներ ունեցավ խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում և Ամուլսարի ծրագրում:
Անդրադառնալով անցած 9 տարիների ընթացքում Լիդիանի մասնակցությանը համաժողովին Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծեց ներդրողների շրջանում Հայաստանի ճանաչելի լինելու կարևորությունը: Չնայած Հայաստանում տարածված համոզմունքին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ գրավելը դյուրին չէ, քանի որ ներդրողները հաշվի են առնում երկրի կայունությունը, օրենսդրության կանխատեսելիությունը և խոշոր ներդրումներ ներգրավելու փորձը: Նույնիսկ կայացած հանքարդյունաբերական ոլորտ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան մասնակցում են PDAC համաժողովին՝ ներդրումներ ներգրավելու նպատակով:
«Երբ 2008թ. մենք առաջին անգամ Ամուլսարի ծրագիրը ներկայացրեցինք Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովում, PDAC-ում՝ շատ ներդրողներ նույնիսկ չէին լսել Հայաստանի մասին: PDAC-ում հատկապես ակնհայտ է դառնում, որ պատասխանատու միջազգային խաղացողներ ներգրավելը երկրի հանքարդյունաբերության ոլորտ բավական բարդ էե,- ասում է Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը,- ,Այստեղ նաև հստակ երևում է, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ունեցել բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության ոլորտում ժամանակակից, նորարարական լուծումների ուղղությամբ: Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովը հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ընկերությունները, ֆինանսական կազմակերպությունները, կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են, թե ինչպես հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հանքարդյունաբերությունը հենց այդպիսի ոլորտ է շատ զարգացած երկրներում: Մենք՝ Լիդիանում, հավատում ենք, որ դա հնարավոր է նաև Հայաստանում»:

 

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64