ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ենք քաջառողջություն և նորանոր հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:
Դուք, ամենօրյա նվիրված աշխատանքով, ձեր համեստ ավանդն եք բերում մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանն ու հզորացմանը: Դժվարին, բայց պատվաբեր գործ է ձեզ բաժին ընկել, որը պահանջում է մասնագիտական լուրջ հմտություններ ու արիություն: Դուք օժտված եք դրանցով ու մեր երկիրը կարող է հպարտանալ ձեզանով:
Տոնի առթիվ կրկին անգամ շնորհավորում ենք ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին, լեռնային ինժեներներ պատրաստող պրոֆեսորներին ու դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով առնչվում և նպաստում են մեր երկրում հանքամետալուրգիայի զարգացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ
ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ