ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Սեպտեմբերի 22-23 Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում կայացավ լեռնատեխնիկական կրթական ուղ-ղվածություն ունեցող համալսարանների ռեկտորների 2-րդ Խորհուրդը, որտեղ հա-վանության արժանացավ «Լեռնատեխնիկական կրթության կարողությունների (կոմ-պետենցիաների) Միջազգային Կենտրոնի» (ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո 2-րդ կարգի Կենտրոն) ստեղծումը:
Մեր հանրապետության համար արժևորելով այս գործընթացի կարևորությու-նը, ինչպես նաև կրթության կազմակերպման և որակի բարելավման ապահովմանն ուղղված գործառույթների հետագա զարգացումները, վերոհիշյալ Խորհրդին մաս-նակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը և Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանը: