Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015թ. պարտավորվեց անդամակցել միջազգային Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ), իսկ այս տարվա մարտ ամսին մեր հանրապետությունը դարձավ ԱՃԹՆ թեկնածու անդամ:
Նախաձեռնության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ բազմաշահառու խումբը մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը պետք է ներկայացնի հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ։
Այդ առումով ընկերություններին հանգամանալից և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հոկտեմբերի 19-ին կազմակերպեց հանդիպում Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետի հետ:
Հարցերի լայն շրջանակը, մարդկանց հետաքրքրությունները թափանցիկության ապահովման մեխանիզմների ստեղծման և կիրառման վերաբերյալ, ճանաչողական հանդիպումը վերածեցին լայն քննարկման, ինչը խիստ օգտակար էր թե լսարանի և թե փորձագետի համար: