ԿՀԱՍՏԱՏՎԻ՞ «ԷԼԻՏԱԼԻԱՆԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«Էլիտալյանա»  կոմերցիոն ընկերությունը օրերս Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում կազմակերպել էր իր կողմից առաջարկվող ծառայությունների շնորհանդես, որին մասնակցեցին երկրի հանքարդյունաբերական համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Միության նախագահ Հայկ Ալոյանը:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ իտալական այս կազմակերպությունը հիմնվել է հեռավոր 1964-ին և գործում է հանրային տրանսպորտի, հրդեհաշիջման և ոստիկանական ուժերի համար օդային հսկողության բնագավառներում:

Ընկերությունը ծառայություններ է մատուցել ոչ միայն Իտալիայում այլև  եվրոպական

տարբեր երկրներում: Ներկայում, ուղևորների և բեռների փոխադրումների  ծառայություններին զուգահեռ, այն իրականացնում է նաև ուղղաթիռային փրկարարական ծառայություններ և ուղղաթիռների օգտագործմամբ զննումներ ու դիտարկումներ:  

Մինչ այս իտալացիները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, ինչպես նաև  Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունում, որոնց արդյունքում նրանց մոտ մեր երկրում գործունեություն իրականացնելու ռեալ հնարավորությունների ակնկալիք է ձևավորվել: Ընկերության մասնագետներին հետաքրքրել է նաև հանքարդյունաբերության ոլորտը, որում ընդգրկված ձեռնարկությունները գտնվում են մայրաքաղաքից բավականին հեռու և ուղղաթիռային ծառայությունների անհրաժեշտություն ունեն: Օդային փոխադրումներով զբաղվող և համաշխարհային լայն ճանաչում ունեցող այս ընկերության մասնագետները, ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն համոզման, որ ժամանակակից բարձրակարգ սպասարկմամբ իրենք կարող են մեծապես նպաստել ոլորտի ընկերությունների հաջողություններին, իրական հնարավորություն ստեղծել խնայելու թանկարժեք ժամանակ և այլն:

Ահա այս նկատառումներով «Էլիտալյանա» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունից զատ, ցանկություն էր հայտնել ընդլայնել իր գործունեության աշխարհագրությունը և մուտք գործել պոտենցիալ նոր շուկա:

Շնորհանդեսի ընթացքում հանքագործներին տրամադրվեց բավարար տեղեկատվություն թե ընկերության և թե նրա կողմից մատուցվելիք ծառայությունների, դրանց որակի, ինչպես նաև սակագնային քաղաքականության վերաբերյալ:

Իտալացի գործարարներն այնուհետև ցանկություն հայտնեցին ծանոթանալ առանձին ընկերությունների գործունեությանը, ավելի հանգամանալից զրուցել ապագա գործընկերների հետ:

Կճախրե՞ն իտալական ուղղաթիռները հայկական երկնակամարում. ցույց կտա ապագան:

Սեփ. լրատվություն

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64