Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ոլորտի ընկերությունների հետ ունեցած սերտ համագործակցության ու ակտիվ գործունեության շնորհիվ դարձել է արտերկրի մատակարար և ծառայություններ մատուցող ձեռնարկությունների համար ոլորտում ներկայանալու լավագույն հարթակ:
Մեր հանրապետությունում իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու նպատակով շնորհանդեսներ կազմակերպելու համար միայն անցած տարի միջազգային ճանաչում վայելող խոշորագույն թվով չորս ընկերություններ դիմել են Միության աջակցությանը:
Օրերս համագործակցության նման առաջարկով Միությանն էր դիմել Կանադայի ՛՛Western Refractories Pty՛՛ ընկերության “Shamodklab” ՍՊԸ պաշտոնական ներկայացուցչության տնօրեն Կամո Պողոսյանը:
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ավստրալական արտադրության արտադրանքի խոշորագույն մատակարար այս ընկերությունը աշխարհում հայտնի է հանքարդյունահանման ոլորտում լայն կիրառություն ունեցող քանակական որոշման տիգելներով, կուպելներով, լաբորատոր սարքավորումներով, սկու սերտիֆիկացված ռեֆերենս ստանդարտներով:
Լաբորատորիաներին անհրաժեշտ սարքավորումների ներկրում, տեղադրում, անձնակազմի վերապատրաստում, վերանորոգում և հետվաճառքային սպասարկում. այսպիսին է ծառայությունների մատուցման բոլորովին ոչ ամբողջական ցանկը:
Ընկերության գործունեության մասին ավելի ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Web: www.assaysupplies.com.au կայքէջ:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Հայկ Ալոյանի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հայկական շուկայի որոշակի ուսումնասիրությունից հետո, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների համար կազմակերպել ՛՛Western Refractories Pty՛՛ ընկերության արտադրանքի և ծառայությունների շնորհանդես: