ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՒՄԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության շրջանակներում արտադրությունում բավականին փորձ ու հեղինակություն ունեցող երիտասարդ մասնագետներից կազմված և առայժմ պայմանական «Կայուն զարգացման խորհուրդ» անվանումը կրող խումբն անցկացրեց հերթական նիստը: Օրակարգում ներառված հարցերից ոլորտի մասնագետները կարևորեցին հատկապես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքի» (ՇՄԱԳ) նախագծում արված փոփոխությունների քննարկումը: Մտահոգությունն այն էր, որ սույն օրենքի նախագծում Միության մասնագետների և փորձագետների կողմից առաջարկություններից գրեթե ոչ մեկը չէր ներառվել սույն փոփոխություններում, թեև նախագծի հեղինակները (ՀՀ բնապահպանության նախարարություն) խոստացել էին մինչև նախագիծը վերջնական տեսքի բերելը կազմակերպել վիճահարույց հոդվածների համատեղ քննարկումներ:

Վերոնշյալ գերատեսչության կայքում հանրային քննարկման դրված օրենքի սույն նախագծում կատարված փոփոխություններն ու լրացումները մեկ անգամ ևս հանգամանալից ուսումնասիրելուց հետո Կայուն զարգացման խորհրդի մասնագետները որոշեցին իրենց դիտողություններն ու առաջարկությունները կրկին անգամ հիմնավորելով ներկայացնել փաստաթղթի հեղինակներին:

Խորհուրդը քննարկեց նաև ընթացիկ հարցեր, որոշվեց հաջորդ նիստի նախնական օրակարգը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին մեր երկրի անդամակցությանը նվիրված գալիք նիստի օրը:

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64