ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Հայկ Ալոյանի հետ հանդիպման ընթացքում հակիրճ ներկայացնելով «Ճյուղային կոլեկտիվ պայմանագրի» նախագծում ներառված գերակա ուղղությունները, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդվարդ Փահլևանյանը նշեց, որ դրանք բխում են լեռնամետալուրգիայի ոլորտի կայուն զարգացման սկզբունքից և նշանակալի ազդեցություն ունեն ոլորտի զարգացման վրա:
Կարևորելով այս և ոլորտի բարելավմանն ուղղված այլ հարցեր, ինչպես նաև երկու կազմակերպությունների կանոնադրորեն սահմանված գործառույթների համընկնումը, զրուցակիցները պայմանավորվեցին առաջիկայում քննարկել համագործակցության պայմանագրի ստորագրման հնարավորություները: