ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

  Ոլորտը ներկայացնող մշակութային այս օջախը համաեվրոպական ամենամյա միջոցառմանը միացավ արդեն 7-րդ անգամ: Այստեղ ներկայացված քարերի յուրատեսակ ցուցադրանքն ու ուշագրավ, չկրկնվող միջոցառումները մշտապես գրավում են հարյուրավոր հետաքրքրասերների:

Նշենք, որ այս տարի միջոցառմանը միացել էին Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ:

  Անցյալ տարի թանգարանը կազմակերպել էր  «Օբսիդիանի ճանապարհը»  խորագիրը կրող գիտաճանաչողական արշավը, որն անցնում էր «Երևան-Ագարակ-Թալին-Թաթուլ-Արտենի լեռ-Դաշտադեմ» երթուղով: Արշավականները այդ հետաքրքիր ուղևորությունից վերադարձան այդ բազմերանգ քարի հարուստ հավաքածուով, միաժամանակ Հայաստանում  մեծ տարածում ունեցող օբսիդիանի պատմությանն ու նրա կիրառությանը վերաբերող հարուստ գիտելիքներով:

  Թանգարանն այս անգամ ևս երկու օր անընդմեջ իր այցելուների համար կազմակերպել էր   վարեպտության դասեր. ուլունքագործությամբ հետաքրքվողները սովորեցին թե ինչպես օգտագործել, ինչպես համատեղել մետաղն ու հայկական բնական քարերը: Պատրաստված նմուշների մի մասը ցուցադրվեց  «Թանգարանների գիշերը» միջոցառման շրջանակում, իսկ բոլորը միասին հետաքրքրասերներին կներկայացվեն  «Երեխաների պաշտպանության օրը»: 

  «Օբսիդյանն ամենատարածված, բայց ամենաքիչը կարևորվող քարն է։ Թանգարանի դերն է նոր մոտեցումներով, կրթական ծրագրերի օգնությամբ բարձրացնել  հանրության իմացությունը Հայաստանում տարածված կիսաթանկարժեք գունաքարերի նկատմամբ»,-մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

  Թանգարանների միջազգային օրը նաև հետաքրքիր ու ճանաչողական դասախոսություններ կարդացվեցին «Շամլուղի պղնձի հանքավայրի անցյալ 100 տարիները» թեմայով, ցուցադրվեցին այդ հանքավայրից բերված քարերի նոր նմուշներ, որոնք այսուհետ իրենց մշտական անկյունը կունենան Երկրաբանական թանգարանում:

Սեփ. լրատվություն

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64