«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳՈՒՄ» ԱՆՑԱԾ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՏՈՆ ԷՐ

«Հանքագործի և մետալուրգի» մասնագիտական տոնը ինչպես միշտ մեծ շուքով նշվեց Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբն իրականացնում է իր գործունեությունը: Օրվա առթիվ տեղի ունեցան պարգևատրման արարողություններ, կազմակերպվեցին տոնական մի շարք միջոցառումներ։

Ընկերության մի քանի աշխատողներ պարգևատրվեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով, ինչպես նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հուշամեդալներով։

Օրվա առթիվ նշված քաղաքներում կազմակերպվեցին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաներն իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին «Իմ հայրենիքը» թեմայով։ Միջոցառումները եզրափակվեցին հայկական շոու բիզնեսի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշ երեկոյան եղավ  տոնական շքեղ հրավառություն։ 

«Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջ անձնակազմին, ինչպես նաև աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն և համբերություն, իրենց գործի իսկական մասնագետներ են, որոնք սերնդեսերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը և նվիրվածությունը` ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ ձեզ նոր աշխատանքային վերելքներ և պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ և սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

Ավելացնենք, որ «ԳեոՊրոՄայնինգը» հիմնադրվել է 2011 թվականին: Այն ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է, որը ձեռնարկություններ ունի ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգգոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։

 

Новости компаний

GeoProMining не отступает от традиций  

Диверсифицированная международная группа горнодобывающих компаний GeoProMining, по уже сложившейся доброй традиции, провела праздничные мероприятия, посвящённые профессиональному празднику – Дню горняка и металлург».

В частности, 13 и 14 июля, в Варденисе, Арарате и Агараке (в Армении GPM работает именно в этих регионах) состоялась церемония награждения сотрудников компании, которые были признаны лучшими. Они удостоились благодарственных грамот и денежных поощрений. Кроме того, несколько сотрудников компании были награждены благодарностью Министерства энергетических инфраструктур и природных ресурсов РА и памятной медалью Союза горняков и металлургов Армении.

В рамках празднества в упомянутых городах была организована детская развлекательная программа, участниками которой стали, в частности, вокальные и хореографические коллективы местных школ. Учащиеся местных центров художественного обучения прямо на месте создавали картины и рисунки на тему «Моя Родина». Торжества продолжились концертом с участием звёзд эстрады и артистов театра. А в финале был устроен праздничный фейерверк.

- Отмечать День горняка и металлурга для GeoProMining стало уже доброй традицией,- отметил в своём поздравительном выступлении президент компаний GPM Роман Худолий.- Хочу искренне поздравить коллективы «ГеоПроМайнинга», наших дорогих ветеранов труда с профессиональным праздником! Безусловно, главная ценность наших предприятий – это наши сотрудники. Они обладают особой трудовой закалкой и выдержкой. Это настоящие профессионалы своего дела, которые передают из поколения в поколение своё мастерство и преданность выбранной профессии.

Дорогие друзья! В ваш профессиональный праздник, я от всей души желаю вам новых трудовых высот и крепкого, как сталь, здоровья. А нашим предприятиям – обнадёживающих перспектив и динамичного развития.

 Основанная в 2001 году, GeoProMining является международной частной компанией с диверсифицированной ресурсной базой золота и других металлов. Она работает в Российской Федерации и в Республике Армения. В нашей стране компании принадлежат два предприятия – Агаракский медно-молибденовый комбинат, компания GPM Gold, которая разрабатывает Соткское золотоносное месторождение. В состав GPM Gold входит Араратская золотоизвлекающая фабрика.

Объём социальных инвестиций GeoProMining в Армении за последние 10 лет превысили уже 8 млн долларов США.

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64