ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օրեր առաջ Միությունը նամակով դիմել էր ՀՀ փոխվարչապետ Ա. Միրզոյանին, խնդրելով ոլորտում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ լսել նաև հանքարդյունահանողների տեսակետներն ու մտահոգությունները (նամակը տեղադրված է):

Այս առթիվ հուլիսի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ քննարկում, որին ներկա էին գլխավորապես արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչները: Ծավալվեց լայն քննարկում, որտեղ հանքագործները ներկայացրեցին իրենց բոլոր մտահոգությունները, որոնք նախատեսված էին օրակարգում: Մասնավորապես մեկ անգամ ևս շեշտելով հանքարդյունաբերության դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, մասնակիցներին հետաքրքրում էին Փաստահավաք խմբի գործունեության իրավական հիմքերը, լիազորությունները, գործառույթները, այդ մարմնի եզրակացությունների կամ ՀՀ կառավարության որոշումների վրա դրանց ազդեցության չափորոշիչները:

Նրանց համար կարևոր էին նաև ստուգումների անաչառության, անկանխակալության երաշխիքները ապահովող մեխանիզմները, Փաստահավաք խմբի անդամների մասնագիտական կարողությունների և հանքավայրերում ստուգումներ անցկացնելու փորձառությունը, ստուգումների անցկացման ժամկետները՝ գործող օրենքներով դրանց թույլատրելիության հիմնավորումները, թե ինչպես կանդրադառնան նման միջոցառումները արտադրության ընդլայման ներդրումային ծրագրերի հետագա ընթացքին և այլն: Մարդիկ խիստ մտահոգված էին նաև նրանով, որ որոշ համայնքներում ստեղծված ներքին հակասությունների հետևանքով ընկերությունները դժվարանում են իրականացնել իրենց տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում նախատեսված գործունեությունը։

Հանքարդյունահանողները ներկայացնելով իրենց դիրքորոշումները ու մտահոգությունները, հանդես եկան կոնկրետ առաջարկներով, որոնք կարող են մեղմել ստուգումների արդյունքում ակնկալվող բացասական հետևանքները:

Քննարկումների արդյունքում որոշվեց եղած առաջարկությունները հստակ ձևակերպումներով ներկայացնել ՀՀ կառավարություն:

Հանքագործները հուսով են, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության այս ձևաչափը կարող է դրական ազդակ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման գործում:

Նամակ փոխվարչապետին

Սեփ. լրատվություն

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64