Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի լրումն՝ 2018թ.-ի առաջին կիսամյակում՝
1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 152% ավելի հարկ՝ 9,7 մլրդ դրամից հասցնելով 24,6 մլրդ-ի,
2. Արմենիան Քափր փրոգրամը՝ 1227%-ով, այո դուք ճիշտ եք կարդում 1227 տոկոսով ավելի հարկ՝ 383մլն դրամից 5,1 մլրդ դրամ,
3. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 211 տոկոսով ավելի՝ 523մլն-ից հասցնելով 1,6մլրդ-ի:
Ընդհանուր առմամբ մետաղական հանքարդյունաբերության վճարած հարկերը ավելացել են 69,1%-ով, և սա այն դեպքում երբ պղնձի համաշխարհային գները իջել են, իսկ պղնձի արդյունահանումը նվազել»:
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐՈՒՄ