ՊՈՉԱՄԲԱՐ. XXI-ՐԴ ԴԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

   Շրջակա միջավայրի վրա պոչամբարների բացասական ազդեցությունը մշտապես եղել է սուր և ակտուալ խնդիր հանքարդյունաբերական երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար:

   Ահա թե ինչու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության «Բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային անվտանգության» նախարարության ֆինանսավորմամբ 2018թ. սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում անցկացված միջազգային սեմինարը, որը կրում էր «Պոչամբարի անվտանգության բարձրացում և աջակցություն» խորագիրը, այդքան կարևորվում էր մասնակիցների համար:

   Դա էր վկայում միջոցառման բավականին լայն ներկայացուցչականությունը. սեմինարին մասնակցելու էին եկել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրներից, Հայաստանի տարբեր գերատեսչություններից: Սեմինարի շրջանակում ներկայացվեց պոչամբարի անվտանգության բարձրացման մեթոդոլոգիա՝ մշակված 2015թ. ուկրաինական պոչամբարների օրինակով: Ընդ որում, ներկայացված մեթոդոլոգիան գործնականում կիրառելու և դիտարկելու համար որպես օբյեկտ ընտրվել էր Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Հաղթանակ» պոչամբարը:

   Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիսավոր փակման արարողության ընթացքում աչքի ընկած մասնակիցներին սեմինարի կազմակերպիչների կողմից հանձնվեցին պատվոգրեր և հուշանվերներ: Նմանատիպ միջոցառման անցկացումը ցույց տվեց, որ բարեկամությունը սահմաններ չի ճանաչում, իսկ առաջացած խոչընդոտները հաղթահարելն առավել դյուրին է համատեղ ուղիներ փնտրելու և լուծումներ գտնելու ճանապարհով:
Բոլորի ցանկությունը մեկն էր՝ ընդերքի ոլորտում համագործակցության աշխարհագրության ընդարձակում, որի նպատակը մեր ժամանակների կարևորագույն հիմնախնդիրներից մեկի՝ շրջակա միջավայրի վրա պոչամբարների բացասական ազդեցության նվազեցման խնդրի լուծումն է, տարբեր երկրների ու ժողովուրդների միջև շփումներն ու երկխոսությունները ակտիվացնելը:

   Ավելացնենք, որ սեմինարին ներկայացված մեթոդոլոգիայի մասին ստացված գիտելիքները հետագայում կփոխանցվեն ՀԱՊՀ բնապահպանական մասնագիտություններ ստացող ուսանողներին՝ ի վերջո նրանց է վստահվելու մեր երկրի բնապահպանական ապագան և բարեկեցությունը:

 

ԻՆՆԱ ԱՎԱՆԵՍՈՎԱ

 տ.գ.թ., դոցենտ

Хвостохранилище – одна из главных экологических проблем XXI века

 

   Проблема воздействия хвостохранилищ на все компоненты окружающей среды является особенно острой и актуальной для многих горно-промышленных стран, в том числе и для Республики Армения.

   Состоявшаяся с 3-6 сентября  2018 года международный тренинг в городе Цахкадзор, в рамках проекта “Содействие в повышении безопасности хвостохранилищ в Армении и Грузии” под финансированием Федерального Министерства “ Природы, охраны окружающей среды и ядерной безопасности” Германии, был весьма своевременным. В ней приняли участие представители разных стран Восточной Европы, Кавказа и Центральной Азии (более 13 стран ВЕКЦА), в том числе  из Армении, представляющие разные инфраструктуры. Был проведен обзор мероприятий в рамках тренинга, представлена методология повышения безопасности хвостохранилищ, разработанная в 2015. на примере украинских объектов.

   Для практического применения изложенной методологии и визуального осмотра хвостохранилища было выбрано хвостохранилище “Нахатанк” Ахтальского горно-обогатительного комбината.

   6 сентября состоялась торжественная церемония закрытия с  вручением сертификатов и памятной статуэтки. Проведение такого рода мероприятий показало, что Дружба – не имеет преград и границ! И в дальнейшем все пожелали продолжение данного опыта и расширение географии ее внедрения, результатом которой является не только сближение разных народов, но и совместное  решение одной из самых важных задач нашего времени – сокращение негативного воздействия хвостохранилищ на окружающую среду!!!

   Полученные знания по применению контрольных списков данной методологии будут в дальнейшем переданы студентам экологических дисциплин Национального Политехнического Университета Армении. Ведь будущее Армении, ее благополучие - за ними!

 

Инна Аванесова

к.т.н., доцент

 

Ֆոտոռեպորտաժ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» իրավաբանական անձանց միություն է: Ստեղծվել է հանքամետալուրգիայի համալիրի միության անդամների ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

Հետադարձ կապ

Էլ.փոստ: hanqmet@mail.ru

Հեռ: +374 (91) 49-03-46

Հեռ: +374 (94) 49-03-46

Ֆաքս: +374 (10) 53-42-52

Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 40/64