Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Հոկտեմբերի 4
Երևան
ՆՀ-435-Ա
Գարեգին Քաջիկի Բաղրամյան
Ծնվել է Երևանում, 1977թ., հուլիս 22-ին,
1984-1994թթ. սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում,
1994-1998թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետում (1996-1998թթ.՝ ՀՊՃՀ Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունքում):
1998-2000թթ. Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում («Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում», ճարտարագիտության մագիստրոս), իսկ 2000-2002թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտուրայում (Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող):
1999-2002թթ. Աշխատել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի տեխնիկական փորձաքննության, սակագնային քաղաքականության վարչություններում, հասնելով առաջին կարգի, ապա նաև առաջատար մասնագետի կարգավիճակի:
2002-2003թթ. ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում եղել է սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ,
2003-2004թթ.՝ նույն հանձնաժողովում սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ, իսկ 2004-2011թթ.՝ այդ բաժնի պետ, այնուհետև՝ 2011-2018թթ. Զբաղեցրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնը:
2016թ. դասախոսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,
2018թ. հունիսի 11-ից նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:
2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի որդի: