Հակառակ տարածվող ապատեղեկատվությանը, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ այս պահին չկա: Ավելին՝ ըստ վիճակագրական տվյալների, քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրելով տեղեկություններ տրամադրել Հանրապետությունում քաղցկեղի վիճակագրության վերաբերյալ: Նախարարության կողմից տրամադրված պատասխանը հետաքրքիր տվյալներ է պարունակում. մասնավորապես, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Նախարարությունըփաստումէ, որ քաղցկեղի առաջացման պատճառների 1/3-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ, ցածր ֆիզիկական ակտիվություն և ալկոհոլի չարաշահում, որոնք Հայաստանում ևս ունեն լայն տարածում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այլ պատճառների շարքում են նաև քաղցկեղածին վիրուսները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների անմատչելիությունը ցածր եկամուտ ունեցող երկրներում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև Հայաստանում ըստ մարզերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները: Եթե առաջնորդվեինք որոշ ակտիվիստների կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, ապա Հայաստանում քաղցկեղի հիվանդացության ցուցանիշով հանքարդյունաբերական Սյունիքը պետք է լիներ առաջատարը, սակայն ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են ճիշտ հակառակը: Ըստ այդմ՝ 2017թ. նորագոյացություններով հիվանդացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց Սյունիքում, իսկ ահա ամենաբարձրը՝ Կոտայքում, որին հաջորդում են Գեղարքունիքը, Շիրակը՝ մարզեր, որոնք հանքարդյունաբերական չեն: Մանրամասները՝ աղյուսակում.
ՄԱՐԶ |
ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ (100 000ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ) |
ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ(100.000 ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ) |
Երևան |
446.6 |
2953.2 |
Արագածոտն |
239.8 |
1935.3 |
Արարատ |
247.7 |
1590.8 |
Արմավիր |
355.6 |
1756.3 |
Գեղարքունիք |
461.4 |
1963.2 |
Լոռի |
420.8 |
2763.0 |
Կոտայք |
555.4 |
2568.1 |
Շիրակ |
459.4 |
2627.8 |
Սյունիք |
200.7 |
1490.8 |
Վայոց Ձոր |
297.2. |
1602.1 |
Տավուշ |
291.3 |
1556.3 |
Հուսով ենք, որ այս տվյալները բավարար կլինեն Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղի՝ հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ գիտական հիմնավորում չունեցող անհիմն հայտարարություններ չանելու և հանրության շրջանում վախեր չտարածելու համար:
Խիստ կարևորելով Հայաստանում հանքարդյունաբերության որակի բարելավման, ոլորտում միջազգային չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը և բոլորովին չանտեսելով անպատասխանատու հանքարդյունաբերության բացասական հետևանանքերը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ ապատեղեկատվության տարածումը և անհիմն միֆերի շրջանառումը չի նպաստելու ոլորտի խնդրիների լուծմանը և կոչ ենք անում հիմնվել բացառապես փաստերի և ճշտված տեղեկությունների վրա: